‘Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ին 6 էջանոց նամակ է ուղարկել այն մասին, թե ինչու պետք է իրեն հրավիրեն ակումբ’

1080

Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է զբաղեցնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզչական ղեկը, գրում է ESPN-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացի մասնագետը, իմանալով, որ «մանկունյանցիներ»-ի ղեկավարությունը հետաքրքրված է իր ծառայություններով, 6 էջանոց նամակ է ուղարկել նրանց՝ հստակ պարզաբանելով, թե ինչու ինքը պետք է հրավիրվի Մանչեսթեր՝ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնն ստանձնելու:

Նամակում Մոուրինյոն հստակ վերլուծել է թիմի ներկայիս վիճակը, եզրակացություն կազմել ու տարբերակներ առաջարկել ղեկավարությանը՝ «կարմիր սատանաներ»-ին անդունդից դուրս բերելու համար:

Նշենք, որ Press Association Sport-ի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը, իսկ պորտուգալացի մասնագետի գործակալ Ժորժե Մենդեշն այս լուրը «բացարձակ անհեթեթություն» է անվանել:

Նախորդ հոդվածը‘ Պաշտոնական. Վիկտոր Վալդեսը վարձավճարով հանդես կգա «Ստանդարդ»-ում’
Հաջորդ հոդվածը‘Ռամիրեսը «Չելսիից» կտեղափոխվի «Բորուսիա»’