‘Մոուրինյոն պատրաստ է Պոգբային բաց թողնել «Բարսելոնա» մեկ պայմանով’

889

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան, հնարավոր է, առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվի «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է Football Espana-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է ֆրանսիացու տրանսֆերը ձմռանը զիջել իսպանական գրանդին, եթե վերջինս գործարքի մեջ ներառի թիմի պաշտպան Ժորդի Ալբային:

Նշենք, որ Պոգբային պայմանագրի ժամկետը «ՄՅՈՒ»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականն, իսկ տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում 81 մլն ֆունտ ստերլինգ:

Նախորդ հոդվածը‘ԱՆ. ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը գալիս է Հայաստան’