‘Վրաստանի վարչապետը գալիս է Հայաստան’

1466

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով այսօր կժամանի Հայաստան։ Այցի շրջանակներում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Վրաստանի վարչապետը կայցելի նաև հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։

Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի և Ազգային Ժողովի նախագահի հետ։ Ի պատիվ Վրաստանի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։

 

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն պատրաստ է Պոգբային բաց թողնել «Բարսելոնա» մեկ պայմանով’
Հաջորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. Երեւանի հիմնախնդիրներից մեկը’