‘Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու Կասիլյասին չի հայտավորել’

898

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Գալաթասարայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ հանդիպումից առաջ պարզաբանել է, թե ինչու Կասիլյասին չի ընդգրկել թիմի հայտացուցակում:

«Կասիլյասը լավ է մարզվում, պետք է նույն ոգով շարունակի եւ սպասի իր շանսին; Ես նրա հետ միշտ ազնիվ եմ եղել:

Ինչ վերաբերում է Դրոգբային եւ Սնեյդրին, ապա այդ խաղացողները ինձ շատ բան են տվել, բայց այժմ նրանք իմ ֆուտբոլիստները չեն, այլ` ընկերները եւ այդպիսին էլ կմնան:

Խաղը շատ բարդ է լինելու: «Գալաթասարայը» մեծ մարզիչ ունի` նման մակարդակի հանդիպումների համար մեծ փորձով: Նա կփորձի կազմակերպել այնպես, որ թիմը հաջող պաշտպանվի եւ լավ արդյունքների հասնի:

Դրոգբան, Սնեյդերը եւ Յիլմազը կարող են խաղալ աշխարհի ցանկացած ակումբում: Հասկանում ենք, որ բոլոր մադրիդյան երկրպագուները սպասում են Չեմպիոնների լիգայում մեր հաղթանակին, մենք այդ ճանապարհին ենք»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Գալաթասարայ» հանդիպումը կկայանա այսօր` Երեւանի ժամանակով 10:45-ին: 

Նախորդ հոդվածը‘Տարոնը երեք օլիգարխների՝ Լֆիկի, Նեմեցի եւ Միշիկի կամակատար’
Հաջորդ հոդվածը‘«Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը (ուղիղ)’