Մոուրինյոն ռեկորդ է կրկնել A Սերիայում

660

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլի Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ուդինեզեի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակի արդյունքում կրկնել է ռեկորդ, հայտնում է Opta-ն:

A Սերիայի տնային հանդիպումներում պորտուգալացի մասնագետի գլխավորած թիմերն անպարտել են 41 խաղ անընդմեջ: Նման ցուցանիշ ունեցել է նաև Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: Այդ հաշվարկը կատարվում է 1994/95թթ. մրցաշրջանից:

Ժոզե Մոուրինյոն 2021-ի մայիսին էր գլխավորել «Ռոման», իսկ դրանից առաջ աշխատում էր անգլիական «Տոտենհեմում»: Իտալիայում նա 2008-2010-ը գլխավորել է նաև Միլանի «Ինտերը»:

Նախորդ հոդվածըԱդրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
Հաջորդ հոդվածըՉավին չի բանակցի «Բարսելոնայի» հետ, քանի դեռ Կումանը չի հեռացվել