‘Մոուրինյոն տուգանվել է մրցավարներին քննադատելու համար’

762

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան տուգանել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին 25 հազար ֆունտ ստերլինգով մրցավարներին քննադատելու համար: Պորտուգալացի մասնագետը խիստ քննադատության էր ենթարկել Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Սաութհեմփթոն» — «Չելսի» (1:1) հանդիպումը սպասարկած մրցավար Էնթոնի Թեյլորին: Այս մասին հաղորդում է BBC-ին: Մոուրինյոն վրդովվել էր, որ մրցակցի տուգանային հրապարակում Սեսկ Ֆաբրեգասին գցելու համար չէր նշանակվել 11 մետրանոց տուգանային հարված:

«Լիվերպուլի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից (1:0) հետո Մոուրինյոն հրաժարվել էր մեկնաբանել մրցավարների գործողությունները՝ ասելով, թե կտուգանվի դրա համար:

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» առաջատար Քրիստիանո Ռոնալդուն որակազրկվել է երկու խաղով’
Հաջորդ հոդվածը‘Australian Open. Կիսաեզրափակչում՝ Ջոկովիչ – Վավրինկա’