‘Մոուրինյոն ցանկանում է մասնակցել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության’

745

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է կարիերան շարունակել ազգային հավաքականում եւ մասնակցել 2020թ․ Եվրոպայի կամ 2022թ․ աշխարհի առաջնությանը։

«Ես ցանկանում եմ մասնակցել նոր մրցումների։ Ես մտածում եմ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մասին։ Տեւական ժամանակ ունեցել եմ ցանկություն մասնակցել այդպիսի միջոցառման։ Հենց հիմա ես ինձ ավելի շատ տեսնում եմ հավաքականում, քան ակումբում։ Պարտադիր չէ, որ այդ հավաքականը լինի Պորտուգալիան»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

56-ամյա մասնագետը 2018թ․ դեկտեմբերին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվելուց հետո աշխատանք չունի։

Նախորդ հոդվածը‘Մարգարիտա Գասպարյանը հաղթեց աշխարհի 7-րդ ռակետին’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’