‘Մոուրինյո. «Դեկտեմբերի վերջին «Չելսին» այլ տեղ է զբաղեցնելու»’

1007

«Լոնդոնցիների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահություն է հայտնել, որ տարվա վերջին իր թիմը մրցաշարային աղյուսակում այլ տեղ կզբաղեցնի: Հիշեցնենք, որ այժմ թիմը վաստակած 15 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:

-Երկու անընդմեջ հաղթանակն ու ոչ-ոքին մեզ  թույլ են տալիս լավ տրամադրվածությամբ մոտենալ խաղերին: Մեզ երկու տնային հանդիպում է սպասվում եւ երկու արտագնա խաղ աղյուսակի առաջատարների հետ:

Վստահ եմ,  որ դեկտեմբերի վերջին մենք այլ տեղ ենք զբաղեցնելու եւ կկրճատենք առաջատարների հետ միավորների տարբերությունը, ինչի շնորհիվ կկարողանանք բեկել այս մրցաշրջանի ընթացքը,-ասել է Մոուրինյոն:

Նախորդ հոդվածը‘Որոշ մարզերում ձյուն է տեղում ‘
Հաջորդ հոդվածը‘Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ’