‘Մոուրինյո. Եկել է ժամանակը, որ Ռեշֆորդը փոխի ակումբը’

739

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Մարկուս Ռեշֆորդը պետք է տեղափոխվի կամ «Ռեալ», կամ էլ ՊՍԺ:

-Ռեշֆորդի մարզավիճակը պարզապես  սպառվեց  մրցաշրջանի ավարտին, և դա հոգնածությունից չէր: Սուլշերի կարծիքով նա շատ արագ կարող է կրկին խաղը վերակառուցել, բայց ֆուտբոլն այդպես չի աշխատում:

Ես Ռեշֆորդին պարբերաբար չէի խաղացնի: Այդ դեպքում նա կարիք կունենար հավելյալ պրակտիկայի: Այժմ նա պատրաստ է ամեն շաբաթ խաղադաշտ դուրս գալ: Հազիվ թե Սուլշերը դա նրան թույլ տա, ի դեպ «Ման. Յունայթեդն» էլ հիմա այն չէ, որ թույլ տա նման մակարդակի ֆուտբոլիստի ակտիվ աճ գրանցել:

Եկել է ժամանակը, որ Ռեշֆորդը փոխի ակումբը: Օրինակ՝ կարող է գնալ կամ ՊՍԺ, կամ էլ «Ռեալ»: Կարծում եմ՝ նրա համար հենց այնտեղ էլ լավ կլինի: 30+ գոլ խփել մեկ մրցաշրջանում հաստատ Մարկուսի համար խնդիր չի լինի,- վստահություն է հայտնել Մոուրինյոն:

Նախորդ հոդվածը‘Մերկելի դողի նոպան կրկնվել է երրորդ անգամ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպանը հրաժարական է տվել’