‘Մոուրինյո. «Որևէ այլ լիգայում ես վստահ կասեի, որ մենք կարող ենք արտաժամկետ չեմպիոն հռչակվել»’

924

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ իր թիմը ցանկացած այլ առաջնությունում կարող էր արտաժամկետ չեմպիոն հռչակվել՝ հաշվի առնելով նման արդյունավետ մեկնարկը:

Երեկ «Քրիստալ Փելեսին» 1:2 հաշվով հաղթելուց հետո, «կապույտներն» ամրապնդեցին  առաջատարի իրենց դիրքը Պրեմիեր լիգայում: Մոուրինյոն գոհ է, որ իր թիմը անցած մրցաշրջանի անհաջողությունները չի կրկնում, բայց և չի շտապում վաղաժամկետ իրենց չեմպիոն կոչել, չէ՞ որ սա Պրեմպիեր լիգան է:

«Պրեմիեր լիգայում ես միայն կարող եմ ասել. «Մենք կարող ենք»: Պրեմիեր լիգայում դժվար է ասել՝ մենք պարտավոր ենք անել դա: Այստեղ ուժեղ թիմերը չափազանց շատ են, և առջևում երկար ճանապարհ կա անցնելու: Այդ պատճառով էլ ես չեմ համարձակվի ասել, որ մենք անպայման տիտղոս ենք նվաճելու:

Մենք որպես թիմ շատ լավ ենք հունի մեջ մտել, զարգացումն ակնհայտ է: Եվ զարգացում ասելով ես նկատի չունեմ միայն այն, որ մենք կարողացանք ձեռք բերել երկու հրաշալի ֆուտբոլիստների՝ Ֆաբրեգասին ու Կոստային: Բայց չէ՞ որ նրանցից մեկն այսօր խաղադաշտում չէր: Ես նկատի ունեմ այն, որ թիմում այդ զարգացումը հրաշալի է կատարվել և հիմա ամեն ինչ շատ լավ է ընթանում: Այդ զարգացումը ողջ թիմի զարգացումն է, և ես գոհ եմ դրանից,-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը :

Նախորդ հոդվածը‘Մրցավարը խաղը չընդհատեց. կրկին անօդաչու թռչող սարք խաղադաշտում’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլի» անհավանական հաղթանակը (տեսանյութ)’