‘«Լիվերպուլի» անհավանական հաղթանակը (տեսանյութ)’

1086

Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնում 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ ՔՊՌ-ի նկատմամբ:

2 թիմերն էլ ունեցան մի շարք գոլային պահեր, սակայն  առաջին խաղակեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին: Հանդիպման հաշիվը բացվեց միայն 60-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ ՔՊՌ-ի իռլանդացի պաշտպան Ռիչարդ Դանը: Խաղն առավել լարված և հետաքրքիր դարձավ հանդիպման վերջնամասում: Հենց այդ ընթացքում արձանագրվեց դարպասի ևս 4 գրավում: Չիլիացի հարձակվող Էդուարդո Վարգասի դուբլի շնորհիվ լոնդոնցիները 2 անգամ հավասարեցրին հաշիվը, սակայն «Լիվերպուլը» վերջին վայրկյաններին կարողացավ հաղթանակ կորզել: Վերջին գոլը խփեց ՔՊՌ-ի անգլիացի պաշտպան Ստիվեն Կոլկերը, ով գրավեց սեփական դարպասը:

Այս հաղթանակի շնորհիվ լիվերպուլցիները 13 միավորով հավասարվեցին չորրորդ տեղում գտնվող «Վեստ Հեմին», իսկ ՔՊՌ-ն հավաքել է 4 միավոր:

 

ՔՊՌ ԼԻՎԵՐՊՈՒԼ

2-3 (0-0)

MC

0-1՝ Ռիչարդ Դանն 68՛ (ինք), 1-1՝ Էդուարդո Վարգաս 87՛, 1-2՝ Ֆելիպե Կոուտինյո 90՛, 2-2՝ Էդուարդո Վարգաս 90+2՛, 2-3՝ Սթիվեն Կոլկեր 90+5՛ (ինք)

 

ՔՊՌ. 12.Ալեքս Մակարտի, 4.Սթիվեն Կոլկեր, 13.Լյուկ Յանգ, 14.Մաուրիսիո Իսլա, 15.Նեդում Օնուոհա (7.Մեթյու Ֆիլիպս, 46), 22.Ռիչարդ Դանն, 10.Լերուա Ֆեր, 20.Կառլ Հենրի, 30.Սանդրո (3.Արման Տրաորե, 60), 9.Չառլի Օստին, 25.Բոբի Զամորա (24.Էդուարդո Վարգաս, 79)

ԼԻՎԵՐՊՈՒԼ. 22.Սիմոն Մինյոլե, 2.Գլեն Ջոնսոն, 3.Խոսե Էնրիկե, 6.Դեյան Լովրեն, 37.Մարտին Շկրտել, 8.Սթիվեն Ջերարդ, 14.Ջորդան Հենդերսոն, 20.Ադամ Լալանա (10.Ֆելիպե Կոուտինյո, 66), 23.Էմրե Ջան (24.Ջո Ալեն, 66), 31.Ռահիմ Ստերլինգ (4.Կոլո Տուռե, 90), 45.Մարիո Բալոտելլի

Զգուշացում՝ Ռիչարդ Դանն 45՛ (Ք), Կառլ Հենրի 80՛ (Ք), Գլեն Ջոնսոն 71՛ (Լ), Մարտին Շկրտել 82՛ (Լ), Ֆելիպե Կոուտինյո 86՛ (Լ)
Մրցավար՝ Ֆիլ Դոուդ (Անգլիա)

 

44

ԳՆԴԱԿԻ %

56

15 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

15 (5)

10

ՏՈՒԳԱՆՔ

15

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

2

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. «Որևէ այլ լիգայում ես վստահ կասեի, որ մենք կարող ենք արտաժամկետ չեմպիոն հռչակվել»’
Հաջորդ հոդվածը‘Մերկասառույցի հետևանքով արգելափակվել է մոտ 15 ավտոմեքենա’