‘Մոուրինյո. «Չելսիի» միակ խնդիրն այն է, որ նրանք կորցրեցին ֆենոմենալ Էդեն Ազարին’

915

Մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ հզոր ակադեմիան և վարձակալությամբ հանդես եկող խաղացողների առկայությունը թույլ կտան «Չելսիին» հանգիստ հաղթահարել տրանսֆերային արգելքը:

2019/20 մրցաշրջանում «Կապույտները» հանդես են գալու ոչ միայն անփորձ մարզչի հետ, այլև առանց նորեկների ձեռք բերելու հնարավորության: Ի դեպ, տրանսֆերային արգելքը նախատեսված է  մինչև 2020 թվականի հունվարի վերջը: Սակայն, Մոուրինյոն դա դրական է համարում և կարծում է, որ Լեմպարդը պետք է օգտագործի այս իրավիճակը.

-Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է իրենից ներկայացնում քո ակադեմիան: Կարծում եմ, որ աշխարհի յուրաքանչյուր մարզիչ ուրախ կլիներ իր տրամադրության տակ ունենալ ակադեմիայի տղաներ, ուստի հարցը բխում է հետևյալից. ի՞նչ է առաջարկում  ակադեմիան, ինչի՞ հետ պետք է աշխատես:

Կարծում եմ՝ «Չելսին» այս հարցում առանձնահատուկ  է: Ես պարզապես օրինակ կբերեմ. «Չելսիին» պե՞տք է կենտրոնական պաշտպան. ահա, դուք ունեք Կուրտ Զումա: Դուք չպետք է գնեք, ձեզ հարկավոր չէ գումար  ծախսել: Կա Զումա: Նա Անգլիայի չեմպիոն է, խաղացել է «Չելսիում», Պրեմիեր լիգայի փորձ բավականին շատ ունի՝ խաղալով «Սթոքում» և« Էվերթոնում»: Բացի այդ հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականի կազմում: Նա ձեր խաղացողն է,  հիմա վարձակալական հիմունքներով է խաղում: Դուք  կարո՞ղ եք նրանից լավ խաղացողի գնել: Նա արդեն քոնն է:

Ձեզ հարկավո՞ր է երիտասարդ հարձակվող. ահա՝ Թամմի Աբրահամը: Նա ձերն է, նա գիտի ակումբը,  մեծացել և  դաստիարակվել է  ակումբի կողմից: Նա նույնպես վարձավճարով է հանդես գալիս,  արդեն մի քանի հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում,  խաղում է Չեմպիոնշիփում, բայց ամենաբարձր մակարդակում ու այնպիսի լավ ակումբում, ինչպիսին «Ասթոն Վիլան»է: Նա պատրաստի կադր է ձեզ համար:

Ձեզ հարկավոր է երիտասարդ կենտրոնական հարձակվո՞ղ գնել: Ոչ: «Չելսին» բազմիցս քննադատության է ենթարկվել վարձակալության հանձնած  խաղացողների քանակի պատճառով՝ ավելի քան 30-40 ֆուտբոլիստ: Բայց հիմա եկել է ժամանակը, երբ նրանք պատրաստ են այս իրավիճակում օգտագործվել ավելի, քան երբևէ:

Նրանք պատասխաններ ունեն, ուստի ես չեմ կարծում, որ դա նրանց համար որևէ խնդիր կլինի: Նրանց միակ խնդիրն այն է, որ նրանք կորցրեցին ֆենոմենալ խաղացողի՝ Էդեն Ազարին: Նա «Չելսիի» համար բացառիկ խաղացող էր, և ակումբը կորցրեց նրան: Բացառությամբ Ազարի, ես նրանց համար ոչ մի այլ խնդիր չեմ տեսնում, – ասել է Մոուրինյոն Sky Sports- ին:

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. «Պեռաշկու» գաղափարախոսը’
Հաջորդ հոդվածը‘Լույս է տեսել Էդուարդ Սնոուդենի հուշագրությունը’