‘Մոուրինյո. ««Չելսիի» օգտին 11-մետրանոցն ինչ-որ անհավանական բան է»’

805

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի` «Սաութհեմփթոնի» հետ խաղի (1:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

««Չելսիի» օգտին պետք է 11-մետրանո՞ց նշանակվեր… Իմ կարծիքը նշանակություն չունի: Դա մրցավարների որոշումն է, նրանք են դատում խաղը: Իսկ «Չելսիի» օգտին 11-մետրանոցն ինչ-որ անհավանական բան է: Ես այդպես եմ զգում: 

Ռամիրեսն ուժեղացրեց խաղը: Նրա շնորհիվ ավելի համակարգված խաղացինք և «Սաութհեմփթոնի» հակագրոհները կասեցրեցինք: «Չելսին» արժանի էր ևս մեկ գոլ խփելուն:

Համաձայն եմ` սեփական հարկը տակ չհաղթելը վատ արդյունք է, բայց այս խաղի արդյունքով «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ունեցած առավելությունը մեծացրինք ևս մեկ միավորով»,-հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է պորտուգալացի մասնագետը:

Հավելենք, որ «Չելսի»-«Սաութհեմփթոն» խաղը դատել է Մայքլ Դինի գլխավորած մրցավարական անձնակազմը:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» հաղթեց «Լևանտեին» Բեյլի խփած կրկնակի գոլերի շնորհիվ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սաբալետա. «Պետք է ուղևորվենք Բարսելոնա և հաղթենք այնտեղ»’