‘«Ռեալը» հաղթեց «Լևանտեին» Բեյլի խփած կրկնակի գոլերի շնորհիվ (տեսանյութ)’

791

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր «Լևանտեին»: 

Վերջին շրջանի անհաջող խաղերի համար քննադատությունների արժանացած «Ռեալը» հաղթանակ տոնեց քննադատությունների թիրախ դարձած Գարեթ Բեյլի դուբլի շնորհիվ: Ուելսեցի կիսապաշտպանը բացեց խաղի հաշիվը 18-րդ րոպեին, իսկ նախքան ընդմիջման գնալը` 40-րդ րոպեին, Կրիշտիանու Ռոնալդուի օգնությամբ դարձավ դուբլի հեղինակ: Երկրորդ խաղակեսում «Լևանտեն» չկարողացավ արժանի պատասխան տալ, և հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 64 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և առաջատար «Բարսելոնային», որի հետ մրցելու է հաջորդ տուրում, զիջում է մեկ միավորով: «Լևանտեն» մնաց 25 միավորով 18-րդ տեղում:

ՌԵԱԼ Մ. – ԼԵՎԱՆՏԵ

2-0 (2-0)

MC

 

1-0՝ Գարեթ Բեյլ 18՛, 2-0՝ Գարեթ Բեյլ 40՛

 

ՌԵԱԼ Մ.. 13.Կեյլոր Նավաս, 3.Պեպե, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ, 11.Գարեթ Բեյլ, 16.Silva, 19.Լուկա Մոդրիչ (24.Ասյեր Իլյարամենդի, 78), 23.Իսկո (20.Խեսե, 69), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (14.Խավյեր Էրնանդես, 82)

ԼԵՎԱՆՏԵ. 13.Դիեգո Մարինո, 2.Իվան Լոպես, 3.Տոնո, 4.Դավիթ Նավառո, 14.Իվան Ռամիս, 11.Խոսե Լուիս Մորալես (10.Ռուբեն Գարսիա, 59), 17.Յորդի Քսումետրա (8.Նաբիլ Էլ Ժար, 59), 24.Սիմաո Ժունիոր, 26.Վիկտոր Կամարասա, 5.Կալու Ուչե (18.Վիկտոր, 75), 7.Դավիթ Բառալ

 

Զգուշացում՝ Լուկա Մոդրիչ 30՛ (Ռ), Սերխիո Ռամոս 85՛ (Ռ)
Մրցավար՝ Պեդրո Պերես Մոնտերո (Իսպանիա)

 

67

ԳՆԴԱԿԻ %

33

21 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (0)

9

ՏՈՒԳԱՆՔ

14

9

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. ««Չելսիի» օգտին 11-մետրանոցն ինչ-որ անհավանական բան է»’