‘«Մոսկովսկի կոմսոմոլեց». ՌԴ օմբուդսմենը Կարեն Անդրեասյանից բողոք չի ստացել’

1134

Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ օմբուդսմենից դեռեւս ոչ մի բողոք եւ դիմում չի ստացել: Այդ մասին հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ հղում անելով ՌԴ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ՄԻ պաշտպանը երեկ դիմել է իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Լուկինին, խնդրելով հետեւել, որպեսզի հունիսի 13-ին Պոդոլսկի մետ տեղի ունեցած ողբերգական վթարի երնթադրյալ մեղավոր, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ քննությունն իրականացվօ օրենսդորւթյանը համապատասխան:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, հուլիսի 15-ին նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի խալաթով, բերման է ենթարկվել դատարան:

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը նախատեսում է, որ մարդու արժանապատվությունը հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից և ոչինչ չի կարող այն նսեմացնելու հիմք հանդիսանալ: ՌԴ Սահմանադրության 21-րդ հոդվածը երաշխավորում է, որ արժանապատվության իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, որը ոչնչով սահմանափակված չէ: Օրենսդիրը, սահմանելով «ոչնչով» եզրույթը, ենթադրում է անձի արժանապատվությունը նսեմացնող ցանկացած հանգամանքների բացառում: Անձի արժանապատվության պաշտպանությունը երաշխավորված է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-դ հոդվածով: Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից՝ անձի պատիվն ու արժանապատվությունը որևէ կերպ նվաստացնող գործողություններն անկախ ազգությունից, ռասայից, լեզվից, ծագումից, բնակության վայրից և այլ հանգամանքներից, անթույլատրելի են», — մասնավորապես, ասվում է ՀՀ օմբուդսմենի նմակում:

Նախորդ հոդվածը‘Բջջային համարների տեղափոխելիության համակարգը կգործի 2014 թ. սկզբից’
Հաջորդ հոդվածը‘Դավութօղլու. Թուրքիան որեւէ մեկին իր տարածքից մեկ քար անգամ չի տա’