‘Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան’

893

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել Մոսկվայի մետրոյում: «Սլավյանսկի բուլվար» եւ «Պարկ Պոբեդի» կայանների միջեւ ընկած հատվածում լարվածության կտրուկ անկման հետեւանքով չեն գործել մետրոյի ազդանշանները, ինչն էլ հանդիսացել է գնացքի արգելափակման պատճառ: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 19-ի, իսկ բժշկական օգնության է դիմել ավելի քան 120 մարդ, որոնցից 106-ը հոսպիտալացվել են:   

ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանության նախնական տեղեկություններով Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ 

Նախորդ հոդվածը‘Չծառայածների հատուկ գունդը կազատագրի Նախիջեւանը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի կողմից արձակված կրակոցից զոհվել է տրակտորիստ’