‘Մոսկվայի ոստիկանությունը ցրել է բողոքի ցույցը պետդումայի առջև’

844

Մոսկվայում՝ պետդումայի շենքի առջև, բախում է տեղի ունեցել «ոչ ավանդական սեռական հարաբերություններն» արգելող օրինագծի հակառակորդների և կողմնակիցների միջև: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսաստանյան ծառայության թղթակիցը՝  ամբոխը, որի մեջ մեծ թիվ են կազմել ֆուտբոլի երիտասարդ ֆանատները, շրջապատել է օրինագծի հակառակորդների 10-15 հոգանոց խմբին, և քիչ անց նրանց միջև ծեծկռտուք է սկսվել, որը փորձել է դադարեցնել ոստիկանությունը: Երկու կողմից էլ կան ձերբակալվածներ: Պետդումայի շենքի շուրջը միայնակ պիկետները շարունակվում են: Օրինակ՝ շենքից քիչ հեռու կանգնած մի կին պաստառ է պարզել՝ «Ես լեսբուհի եմ և նույնքան իրավունքներ ունեմ, որքան Միզուլինան (Ելենա Միզուլինան դումայի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի նախագահն է)»,-հաղորդում է bbc.russian-ը:

Նախորդ հոդվածը‘Ստալինի արխիվը տեղադրվել է համացանցում’
Հաջորդ հոդվածը‘Դանիա-Հայաստան. մեր հավաքականի մեկնարկային կազմը’