Մոսկվայում անհետացել է պետական գրադարանի գլխավոր գրադարանավարը

301

Պատմության պետական հանրային գրադարանի գլխավոր գրադարանավար Մարգարիտա Ստրուչևան անհետացել է Մոսկվայում։ Անհայտ անձինք նրան ազատ արձակելու դիմաց պահանջում են հինգ միլիոն ռուբլի։

Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են իրավապահ մարմինները։

«Վերջին անգամ Ստրուչևան աշխատավայրում է եղել հոկտեմբերի 13-ին։ Գործընկերները հաղորդել են, որ դրանից հետո երկու անգամ ինչ-որ մարդիկ են եկել, որոնք ներկայացել են որպես ՆԳՆ աշխատակիցներ։ Նրանք պնդել են, որ գրադարանավարուհին փնտրվում է խարդախության գործով»,- ասել է ԶԼՄ-ների զրուցակիցը։

Ըստ նրա՝ ոստիկանություն է դիմել կորած կնոջ ազգականուհին, որը հայտնել է, որ Ստրուչևայի հետ խոսել է հոկտեմբերի 17-ին, այդ ժամանակ նա հուզված ձայնով իրենից 5 մլն ռուբլի է խնդրել։

«Որոշ ժամանակ անց անծանոթ համարից նրան զանգահարել է «ուկրաինական խոսվածքով մի տղամարդ, որը 5 մլն ռուբլի է պահանջել կնոջ կյանքի դիմաց»։

Նախորդ հոդվածըՄեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Իսրայել
Հաջորդ հոդվածըՔրիստինե Խանումյան. Բլոկադային պատմություններ․ Թե ինչ եղավ այն բանից հետո, երբ Քոչարյանի «առիթով» զանգեցի տիկին Սեդային