‘Մոսկվայում և Պետերբուրգում ձերբակալվել են ցուցարարներ’

1409

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը ձերբակալել է  ի պաշտպանություն «Ցանցի» և «Նոր մեծության» գործերով մեղադրյալների անցկացվող ցույցի տասնյակ մասնակիցների:

Իշխանությունների կողմից չարտոնված «Հանուն մեր և ձեր երեխաների» ակցիային Մոսկվայում մասնակցել է մոտավորապես 200 մարդ: Այնուհետև դրանց մոտավորապես կեսը անջատվել է հիմնական խմբից և սկսել երթ անել Մոսկվայի կենտրոնում՝ «Մենք ենք իշխանությունը», «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով: Երթի ընթացքում, որը տևել է մոտավորապես 20 րոպե, մի քանի տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն:

«ОВД-Инфо»-ի տվյալներով՝Պետերբուրգում ոստիկանները ձերբակալել են նույնպիսի բողոքի ցույցի 40 մասնակիցների, այդ թվում՝ մի քանի անչափահասի:

Բողոքի ցույցերը կազմակերպել են էքստրեմիզմի երկու գործերով մեղադրվողների ծնողները: Նրանք պահանջում են դադարեցնել քրեական գործերը և հետաքննել մեղադրյալների բողոքները խոշտանգումների վերաբերյալ:

«Նոր մեծության» գործվ 10 մարդ է անցնում, չորսը ձերբակալված են, վեցը՝ տնային կալանքի տակ: Հետաքննությունը պնդում է, որ նրանք ցանկացել են տապալել Ռուսաստանում գոյություն ունեցող քաղաքական կարգը և դրան էին նախապատրաստվում՝ թռուցիկներ տպելով, ռազմավարությունը քննարկելով  և մարզվելով ու սովորելով զենք օգտագործել և «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստել:

«Ցանցի» գործով անցնում է 11 հոգի, նրանք հակաֆաշիստներ են, հիմնականում՝ Պենզայից ու Սանկտ Պետերբուրգից: Նրանք մեղադրվում են ահաբեկչական գործունեության մեջ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մարկոս Պիզելին բաց կթողնի 5-6 ամիս’
Հաջորդ հոդվածը‘Պիկե. Ես Ֆեդերերի առաջ դռները չեմ փակել’