‘Պիկե. Ես Ֆեդերերի առաջ դռները չեմ փակել’

1003

Դևիսի գավաթի ձևաչափի փոփոխություններով զբաղվող Kosmos նորարարական խմբի ղեկավար Ժերար Պիկեն հույս է հայտնել, որ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կմասնակցի նոր ձևաչափով առաջին մրցաշարին.

«Ֆեդերերի կարիերայում այժմ այնպիսի շրջան է, որ նա առանձնացնում է առաջնային կարևորության մրցաշարերը: Ես Ռոջերի առաջ դռները չեմ փակել և հույս ունեմ՝ նա կմասնակցի Դևիսի գավաթին:

Ֆեդերերի տարիքը չի կարող ազդել նրա խաղամակարդակի վրա: 

Ցանկանում եմ՝ մենք ավելի շատ կենտրոնանանք թիմերի, ոչ թե առանձին թենիսիստների մասնակցության վրա: Թիմերն ավելի կարևոր են, և այդպես միշտ է եղել»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է Tennis World USA պարբերականը:

Հավելենք, որ Դևիսի գավաթը նոր ձևաչափով առաջին անգամ անցկացվելու է 2019 թվականի նոյեմբերի 18-24-ը: Մրցաշարին մասնակցելու է 18 հավաքական, որոնք նախ մասնակցելու են խմբային փուլի հանդիպումների, ապա փլեյ-օֆֆի խաղերի:

Մասնակիցներից 16-ը ընտրվելու են ITF (Թենիսի միջազգային ֆեդերացիա) վարկանիշային համակարգով, ևս 2 մասնակից հատուկ հրավեր կստանա մրցաշարի կազմակերպիչների կողմից:

 

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում և Պետերբուրգում ձերբակալվել են ցուցարարներ’
Հաջորդ հոդվածը‘Սեզար Սայոկ՝ փոստային ահաբեկիչը’