‘Մոսկվան ԱՄՆ-ին և Պարսից ծոցի երկրներին Թեհրանի հետ երկխոսելու կոչ է անում’

926

Մոսկվան Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է անում տարաձայնությունները հարթել երկխոսության միջոցով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արաբական Միացյալ Էմիրությունների դիվանագիտության ղեկավար, շեյխ Աբդալլա բեն Զաիդ Ալ Նախայանի հետ հանդիպման ընթացքում: 

Լավրովը Իրանի և Պարսից ծոցի արաբական երկրների հետ երկխոսության կոչ է արել: Նրա խոսքով՝ ուժի կիրառումը կործանարար կլինի Մերձավոր Արևելքի համար:

ԵՄ երկրները, ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցները դեմ են հանդես գալիս Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցներին: Սակայն, Բրյուսելում ապրող ամերիկացի քաղաքական գործիչ Իեն Լեսսերի կարծիքով՝ եվրոպացիները շատ քիչ հնարավորություններ ունեն այդ պատժամիջոցները շրջանցելու:

Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները հայտնվել են պատերազմի շեմին այն բանից հետո, երբ Իրանը խոցել էր ամերիկյան անօդաչու սարքը, որը, ենթադրաբար, հետախուզություն էր անցկացնում Իրանի տարածքում: Ի պատասխան՝ Թրամփը սպառնացել էր նոր միջադեպի դեպքում Իրանին «ոչնչացնող» հարված կհասցնի:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Կառավարության նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Ռիյադ Մահրեզի 4 երեխաների նախկին դայակը շահել է ֆուտբոլիստի դեմ դատը’