«Մոսսադը» պաշտպանել է Իսրայելում Al Jazeera-ի գրասենյակը փակելու առաջարկը

214

Իսրայելական «Մոսսադ» հետախուզությունը պաշտպանում է Իսրայելի կապի նախարար Շլոմո Կարյիի առաջարկը՝ երկրում Al Jazeera-ի գրասենյակը փակելու վերաբերյալ։

Այդ մասին հաղորդել է Kan ռադիոկայանը։

Ըստ ռադիոկայանի տվյալների՝ սադրիչ և վտանգավոր գործունեության պատճառով հեռուստաալիքի գրասենյակը փակելու առաջարկը, որը ներկայացվել է հոկտեմբերի 15-ին, արդեն պաշտպանել են հրեական պետության գլխավոր շտաբը, պաշտպանության նախարարությունը և ԱԳՆ-ն, որտեղ նախկինում հակառակ կարծիքի էին։

Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունը ավելի զուսպ դիրք է զբաղեցնում, սակայն հեռուստաալիքի գրասենյակի փակմանը չի առարկում, նշել է Kan-ը։

Նախորդ հոդվածըՀԱՄԱՍ-ը նոր հարված է հասցրել Բեն Գուրիոն օդանավակայանին
Հաջորդ հոդվածըՔրիստինե Խանումյան. Բլոկադային պատմություններ․ կապրիս N1