‘Մովսիսյանի թիմակիցը տեղափոխվեց Բրազիլիա’

803

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Վելիթոնը մինչեւ 2013թ. վերջը վարձավճարով հանդես կգա բրազիլական «Գրեմիոյում», հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

Այսօր 26-ամյա հարձակվողը կմեկնի Բրազիլիա՝ բուժհետազոտություն անցնելու եւ «Գրեմիոյի» հետ պայմանագրի կետերը համաձայնեցնելու համար:

Նշենք, որ Վելիթոնին «Գրեմիո» հրավիրելու նախաձեռնողը եղել է թիմի գլխավոր մարզիչ Վանդերլեյ Լուշեմբուրգոն:

«Սպարտակի» կազմում Վելիթոնը անց է կացրել 133 հանդիպում եւ խփել 61 գնդակ: Երեք անգամ եղել է Ռուսաստանի փոխչեմպիոն, երկու անգամ՝ առաջնության լավագույն ռմբարկու:

Նախորդ հոդվածը‘ Վրաց պատգամավորներին առաջարկվում է աշխատանքի ներկայանալ ազգային տարազով’
Հաջորդ հոդվածը‘Հերթական անհեթեթ համա-գործակցությունը. Հայաստանը և Գվատեմալան կկազմակերպեն երկկողմ սեմինարներ և սիմպոզիումներ’