‘Մովսիսյան. 3-4 տարի առաջ Նաիրիտը սնանկացնելու նախադրյալներ ունեինք’

761

Այսօր ԱԺ-ում՝ Նաիրիտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ քննարկումների ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե  «Նաիրիտում աշխատում է 2500 մարդ, եւ, իհարկե, կան խնդիրներ: «Մշտապես պնդում են, թե կառավարությունը ցանկանում է սնանկացնել գործարանը, բայց եթե դա այդպես լիներ, մենք դա կանեինք դեռ 3-4 տարի առաջ, քանի որ դրա համար համապատասխան նախադրյալներ մենք ունեինք: Մենք կվճարեինք աշխատավարձի պարտքերը, ինչը այդ պահին շատ ավելի քիչ էր, ու ամեն ինչ կավարտվեր: Սակայն, մենք գիտակցում ենք, որ գործարանի իրական արժեքը ոչ թե դրա սարքավորումն է, այլ աշխատակիցները»,- հայտարարել է Մովսիսյանը: Նա հայտարարել է, թե վաղաժամ է Նաիրիտի շուրջ իրավիճակի ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ նախաձեռնությունը, քանի որ կառավարությունը Նաիրիտի աշխատանքի վերականգնման լայնամասշտաբ ծրագրի իրականացման շուրջ բանակցություններ է վարում ռուսական «Ռոսնեվտի» հետ, եւ որ ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը կարգելակի այդ գործընթացը»: 

Ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե աջակցում է հանձնաժողով ստեղծելու գաղափարին, եւ որ մինչև ընթացիկ տարվա աշունը նման հանձնաժողով կստեղծվի:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 413.00 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Բագրատյան. ՄՄ-ին անդամակցումը պետք է լիներ միայն հանրաքվեի արդյունքում’