‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 413.00 դրամ/դոլար’

717

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 50 լոտ խմբաքանակով վաճառվել է 6.500 մլն դոլար (2.684 մլրդ դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 413.00 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.02 կետով բարձր է նախորդ` փետրվարի 24-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 412.99 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 413.00: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 413.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 412.99 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 413.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 413.00 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 25-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 124.171 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 413.00 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Վ.Բաբայան. Սա Գագիկ Ծառուկյանի վրա ճնշման չհաջողված փորձ էր’
Հաջորդ հոդվածը‘Մովսիսյան. 3-4 տարի առաջ Նաիրիտը սնանկացնելու նախադրյալներ ունեինք’