‘Մոտ օրերս կգա ԺՀՄԻԳ դիտորդների առաջին խումբը. Մամուլ’

834

«Դեկտեմբերի 19-ին ավարտվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացված վերջնաժամկետը, որի ընթացքում այս տարվա փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում ԺՀՄԻԳ դիտորդ լինել ցանկացողները կարող էին ներկայացնել իրենց փաստաթղթերը: Հունվարի առաջին տասն օրվա ընթացքում, այսինքն` մոտ օրերս, ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պաշտոնական կայքի հաղորդման, Հայաստան պետք է ժամանի դիտորդների առաջին խումբը: Ընդհանուր աշխատանքը պետք է տևի մոտավորապես 8 շաբաթ: Հիշեցնենք, որ ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությանները դիտարկում են երկու տեսակի դիտորդներ` կարճաժամկետ և երկարաժամկետ: Ընտրություններից շաբաթներ առաջ ժամանում են երկարաժամկետ դիտորդները, իսկ արդեն ընտրությունների շեմին` կարճաժամկետ դիտորդները: Նախընտրական շրջանի մեկնարկից առաջ ԺՀՄԻԳ-ը ներկայացնելու է իրավիճակը գնահատող զեկույցը, նախընտրական շրջանում` մի քանի միջանկյալ զեկույցներ, իսկ ընտրությունների ավարտից մոտ երկու ամիս անց էլ` վերջնական զեկույցը: Առայժմ չի նշվում, թե ով է ղեկավարելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը»,- գրում է «»

Նախորդ հոդվածը‘Հրեշտակների շենքը (լուսանկար). Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին խստիվ արգելվում է խոսել թվերով (տեսանյութ)’