‘Մուխիկան քննադատում է Մեքսիկային՝ թմրաբիզնեսի դեմ պայքարում պատժիչ մեթոդներ կիրառելու համար’

990

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան, որն իր երկրում օրինականացրել է մարիխուանան, քննադատել է Մեքսիկայի իշխանություններին՝ թմրաբիզնեսի  խնդիրները բացառապես պատժիչ միջոցներով լուծելու համար: «Եթե ուզում ես ինչ-որ բան փոխել, չես կարող նույնը շարունակել, դրա համար էլ մենք Ուրուգվայում այլ ճանապարհ ենք ընտրել»,- հայտարարել է Մուխիկան՝ ելույթ ունենալով Գվադալահարայում գրքի միջազգային տոնավաճառում:

2006 թվականից, երբ Մեքսիկայի դաշնային կառավարությունը պատերազմ հայտարարեց թմրամաֆիային, երկրում զոհվել է ավելի քան 70 հազար մարդ:

Ուրուգվայի առաջնորդի կարծիքով՝ «Մեքսիկան մեղավոր չէ, դա ամենուրեք է տեղի ունենում: Մեքսիկայի մեղքը միայն այն է, որ նա թմրանյութերի հսկայական շուկային մոտ է գտնվում»: Ըստ CNN Mexico-ի՝ Մուխիկան նկատի ունի ԱՄՆ-ը:

Ուրուգվայում կանեփի օգտագործումն օրինականցվել է 2013 թ. վերջին: Օրենքը նախատեսում է, որ երկրի բնակիչները կարող են ինքնուրույն աճեցնել սահմանափակ քանակով կանեփ կամ էլ այն ձեռք բերել դեղատներում՝ ներկայացնելով հատուկ քարտ (ամսական մինչև 40 գրամ): Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Մարոկկոյում նախարարն ընկել է գնացքի տակ’
Հաջորդ հոդվածը‘Հրաժեշտ գլխին ու գլխացավին. մի «տնտեսագիտական» ելույթի մասին’