‘Մարոկկոյում նախարարն ընկել է գնացքի տակ’

1015

Մարոկկացի նախարար Աբդալլա Բահան զոհվել է երկուշաբթի գիշերը մայրաքաղաք Ռաբաթի արվարձանում, հաղորդել է Sky News Arabia հեռուստատեսությունը:

Ըստ հեռուստաալիքի՝ նախարարն ընկել է գնացքի տակ՝ այն ժամանակ, երբ տնտղել է այն տեղանքը, որտեղ իր մահկանացուն էր կնքել պատգամավոր Ահմադ ազ-Զայիդին.  Սոցիալիստների միավորված կուսակցության նախագահ ազ-Զահիդին զոհվել էր նոյեմբերի 9-ին, նրա մեքենան ջրասույզ էր եղել թունելը հեղեղած ջրի մեջ:

60-ամյա Բահան 2004 թվականից Մարոկկոյի արդարության և զարգացման  չափավոր իսլամիստական կուսակցության փոխնախագահն էր:

Սպասվում է, որ երկրի կառավարության ղեկավարը կընդհատի իր այցը Ֆրանսիա, որպեսզի մասնակցի սգո արարողությանը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Եվրոպան հոգնել է ներգաղթյալներից’
Հաջորդ հոդվածը‘Մուխիկան քննադատում է Մեքսիկային՝ թմրաբիզնեսի դեմ պայքարում պատժիչ մեթոդներ կիրառելու համար’