‘Մունդիալ-2018. շվեդները վստահ հաղթանակ տոնեցին Մեքսիկայի հետ խաղում (տեսանյութ)’

1363

 

Մունդիալ-2018-ի F խմբի երրորդ տուրի Մեքսիկա — Շվեդիա հանդիպում ավարտվեց շվեդների խոշոր հաշվով հաղթանակով: Այս թիմը վաստակած 6 միավորով առաջին տեղով դուրս եկան մրցաշարի փլեյ-օֆֆ:

Հանդիպման 50-րդ րոպեին Լյուդվիգ Աուգուստինսոնը բացեց խաղի հաշիվը: 62-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը 11-մետրանոց նշանակեց, որն էլ անվրեպ իրացրեց շվեդների ֆուտբոլիստ Անդրեաս Գրանքվիսթը:

Ընդամենը 12 րոպե անց մեքսիկացիների ֆուտբոլիստ Էդսոն Ալվարեսն ինքնագոլի հեղինակ դարձավ, և հանդիպումն ավարտվեց շվեդների խոշոր հաշվով հաղթանակով՝ 3։0:

Նշենք, որ, չնայած պարտությանը, Մեքսիկայի հավաքականը նույնպես դուրս եկավ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ:

ՄԵՔՍԻԿԱՇՎԵԴԻԱ

0-3 (0-0)

 

 

0-1՝ Լյուդվիգ Աուգուստինսոն 50՛, 0-2՝ Անդրեաս Գրանկվիստ 62՛ (11մ), 0-3՝ Էդսոն Ալվարես 74՛ (ինք)

 

ՄԵՔՍԻԿԱ. 13.Գիլերմե Օչոա, 3.Կառլոս Սալսեդո, 15.Էկտոր Մորենո, 16.Էկտոր Էրերա, 21.Էդսոն Ալվարես, 7.Միգել Լայուն (19.Օրիբե Պերալտա, 89), 18.Անդրես Գուարդադո (17.Խեսուս Կորոնա, 75), 23.Խեսուս Գալյարդո (8.Մարկո Ֆաբիան, 65), 11.Կառլոս Վելա, 14.Խավյեր Էրնանդես, 22.Իրվինգ Լոսանո

ՇՎԵԴԻԱ. 1.Ռոբին Օլսեն, 2.Միկաել Լուստիգ, 3.Վիկտոր Լինդելոֆ, 4.Անդրեաս Գրանկվիստ, 6.Լյուդվիգ Աուգուստինսոն, 7.Սեբաստյան Լարսոն (13.Գուստաֆ Սվենսոն, 57), 8.Ալբին Էկդալ (15.Օսկար Հիլյեմարկ, 80), 10.Էմիլ Ֆորսբերգ, 17.ՎԻկտոր Կլեսոն, 9.Մարկուս Բերգ (22.Իսաակ Թելին, 68), 20.Օլա Տոյվոնեն

 

Զգուշացում՝ Խեսուս Գալյարդո 1՛ (Մ), Էկտոր Մորենո 61՛ (Մ), Միգել Լայուն 86՛ (Մ), Սեբաստյան Լարսոն 26՛ (Շ), Միկաել Լուստիգ 88՛ (Շ) ; Մրցավար՝ Նեստոր Պիտանա (Արգենտինա)

 

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

65

ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ %

35

19 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

13 (5)

14

ՏՈՒԳԱՆՔ

11

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

 

Նախորդ հոդվածը‘Մունդիալ-2018. Գերմանիայի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց և դուրս մնաց մրցաշարի հետագա պայքարից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մունդիալ-2018. Բրազիլիան ու Շվեյցարիան դուրս եկան հաջորդ փուլ (տեսանյութ)’