‘Մունդիալ-2018. Գերմանիայի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց և դուրս մնաց մրցաշարի հետագա պայքարից (տեսանյութ)’

1453

Ավարտվեց Մունդիալ-2018-ի F խմբի երրորդ տուրի Հարավային Կորեա — Գերմանիա հանդիպումը: Հենց այս խաղում տեղի ունեցավ մրցաշարի ամենաանսպասելի իրադարձությունը:

Աշխարհի գործող չեմպիոնները պարտվեցին Հարավային Կորեայի համեստ ընտրանուն և դուրս մնացին առաջնության հետագա պայքարից:

Մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին Յանգ-Գվոն Քիմը առաջ մղեց Հարավային Կորեայի ընտրանուն, իսկ 3 րոպե անց Հին Մին Սոնը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Չնայած սենսացիոն հաղթանակին՝ Հարավային Կորեայի հավաքականը, վաստակած 3 միավորով, ևս դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից:

ԿՈՐԵԱԳԵՐՄԱՆԻԱ

2-0 (0-0)

 

 

1-0՝ Սոն Հին Մին 90՛, 2-0՝ Սոն Հին Մին 90՛

 

ԿՈՐԵԱ. 23.Ժո Հեն Ու, 2.Լի Յոն, 5.Յուն Յոն Սոն, 14.Հոն Չհոլ, 19.Կիմ Յոն Գվոն, 20.Ժան Հեն Սու, 13.Կու Ջա-Չոլ (11.Հվան Հի Չան, 56), 15.Ժոն Ու Յոն, 17.Լի Ժե Սոն, 18.Մուն Սոն Մին (8.Ժու Սե Ժոն, 69), 7.Սոն Հին Մին, 11.Հվան Հի Չան (22.Կո Յո Յան, 79)

ԳԵՐՄԱՆԻԱ. 1.Մանուել Նոյեր, 3.Յոնաս Էկտոր (20.Յուլիան Բրանդտ, 78), 5.Մատս Հումմելս, 15.Նիկլաս Զյուլե, 18.Յոսուա Կիմիխ, 6.Սամի Խեդիրա (23.Մարիո Գոմես, 58), 8.Տոնի Կրոոս, 10.Մեսութ Օզիլ, 14.Լեոն Գորեցկա (13.Թոմաս Մյուլեր, 63), 9.Տիմո Վերներ, 11.Մարկո Ռոյս

 

Զգուշացում՝ Ժոն Ու Յոն 9՛ (Կ), Լի Ժե Սոն 23՛ (Կ), Մուն Սոն Մին 48՛ (Կ), Սոն Հին Մին 65՛ (Կ) ; Մրցավար՝ Մարկ Գեյգեր (ԱՄՆ)

 

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

30

ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ %

70

11 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

26 (6)

16

ՏՈՒԳԱՆՔ

7

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

9

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

 

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ ժամանակին տարածված մի հերյուրանքի թարմացման փորձի մասին’
Հաջորդ հոդվածը‘Մունդիալ-2018. շվեդները վստահ հաղթանակ տոնեցին Մեքսիկայի հետ խաղում (տեսանյութ)’