‘Մունդիալ-2018. Քեյնի դուբլի շնորհիվ Անգլիան մեծ դժվարությամբ հաղթեց Թունիսին (տեսանյութ)’

1315

Ռուսաստանում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի երկրորդ խաղում հանդիպեցին Թունիսի և Անգլիայի հավաքականները։

Վոլգոգրադում կայացած խաղն ավարտվեց անգլիացիների հաղթանակով։

Հանդիպման հաշիվը բացեցին Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի ֆուտբոլիստները։ 11-րդ րոպեին աչքի ընկավ Հարի Քեյնը։

35-րդ րոպեին Կայել Ուոլկերը սեփական տուգանայինում խախտեց կանոնները և գլխավոր մրցավարը նշանակեց 11-մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Ֆերժանի Սասին։

Հանդիպման վերջին րոպեներին Հարի Քեյնը դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ բերեց Անգլիային։

ԱԱ-2018, G խումբ

 

Հիշեցնենք, որ այս խմբի առաջին խաղում  Բելգիան հաղթել էր Պանամային։

Թունիս — Անգլիա՝ 1։2 

Ֆերժանի Սասի, 35 (11մ) – Հարի Քեյն, 11, 90+1

Թունիս  Հասեն (Ֆ․ Բեն Մուստաֆա ), Բրոն, Մալուլ, Ս․ Բեն-Յուսեֆ, Սկիրի, Մերիա, Սասի, Սլիտի (Բեն Ամոր, 74), Ֆ․ Բեն-Յուսեֆ, Հազրի (Խելիֆա, 85), Բադրի։

Անգլիա Պիկֆորդ, Տրիպյեր, Ստոունս, Ուոլկեր, Մագուայեր, Յանգ, Լինգարդ (Դայեր, 90+3), Հենդերսոն, Ալի (Լոֆտուս-Չիկ, 80), Ստերլինգ (Ռեշֆորդ, 68), Քեյն։

Նախորդ հոդվածը‘Մունդիալ-2018․ Բելգիայի հավաքականը ջախջախեց Պանամային, Լուկակուն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել’