‘Մուսիի մահվան համար մեղադրում են Եգիպտոսի կառավարությանը’

1149

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջիններից է, որ արձագանքել է դատարանի դահլիճում Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի մահվան մասին լուրին: Էրդողանը նրան անվանել է նահատակ՝ պատասխանատվությունը դնելով եգիպտական «բռնակալների» վրա:

«Մենք նախկին նախագահ Մուրսիին նահատակ ենք համարում, որն իր կյանքը տվեց՝ պայքարելով հանուն այն գործի, ինչին հավատում էր: Պատմությունը երբեք չի մոռանա այն բռնակալներին, որոնք նրան բանտ ուղարկեցին, սպառնացին մահապատժով ու խոշտանգեցին նրան»,- ասել է Էրդողանը:

«Մուսուլման եղբայրները» Մուրսիի մահն անվանել է «սպանություն» և իր կողմնակիցներին կոչ է արել ամբողջ աշխարհում Եգիպտոսի դեսպանատների մոտ բողոքի ցույցի դուրս գալ:

Եգիպտոսի իշխանություններին քննադատել է նաև Human Right Watch իրավապաշտպան կազմակերպությունը: «Մենք կարծում ենք, որ այն մեկուսացումն ու կաշտ վերաբերմունքը, որին ենթարկվել է նախագահ Մուրսին, իսկապես կարող են դիտարկվել որպես խոշտանգումներ՝ ՄԱԿ-ի խոշտանգումների և կալանավորների պահման հիմնական սկաբունքների դեմ կոնվենցիայի համաձայն, որը Եգիպտոսի կառավարությունը լիովին անտեսել է»:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Վահե Գրիգորյանը՝ ՍԴ դատավոր’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է’