‘ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է’

653

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է՝ 2022 թ.-ի Աշխարհի գավաթի խաղերը Կատարին տրամադրելու համար: Այս մասին գրում է mirror-ը։

Ֆրանսիացի լեգենդ Պլատինին ընտրվել է 2007 թ-ին և մինչև 2015 թվականը ՈւԵՖԱ-ի նախագահ էր, երբ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը զրկեց նրան ֆուտբոլային գործունեությունից՝ մի շարք խախտումների համար:

Այսօր առավոտյան Պլատինին ձերբակալել է՝ Կատարին Աշխարհի գավաթի խաղերի անցկացման թույլտվության տրամադրման հետաքննության շրջանակներում:

Հիշեցնենք, որ 2010 թ. դեկտեմբերին Կատարը դարձավ Աշխարհի գավաթի խաղարկության հյուրընկալ երկիր՝ չնայած երկրի համապատասխանության հետ կապված մի շարք հակասություններին:

Նախորդ հոդվածը‘Մուսիի մահվան համար մեղադրում են Եգիպտոսի կառավարությանը’
Հաջորդ հոդվածը‘ATP․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով’