‘Մուսինյանը՝ Լիսկայի վերանշանակման մասին. Սա հասարակության դեմ կրիմինալի համախմբման փորձ է’

1808

Ինչպես հայտնի է՝ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում բուռն արձագանք է առաջացրել հանրության շրջանում: Նման վերանշանակում շատերը նույնիսկ Սերժ Սարգսյանից չէին սպասում:

Խաչատրյանի վերանշանակման վերաբերյալ iLur.am-ը մեկնաբանություն խնդրեց Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանից:

«Սերժ Սարգսյանը վախեցած է Կոնգրեսի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» նախաձեռնած աշնանային ալիքից: Պաշտոնների նշանակելով հանցագործ ու հասարակության կողմից ամենաատելի մարդկանց` փորձում է թիմի ներսում ուժեղության տպավորություն ստեղծել, մյուս կողմից էլ՝ վախ սերմանել հասարակության շրջանում: Սա ոչ այլ ինչ է, քան հասարակության դեմ կրիմինալի համախմբման փորձ: Թող համախմբի, բան չմնաց. այս իշխանությանը նույնիսկ հայտնի բժշկական պրոցեդուրան չի փրկի»,- մեզ հետ զրույցում նշեց Մուսինյանը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Կոլումբիայի համալսարանում դասախոսություն է կարդացել (՞)’
Հաջորդ հոդվածը‘Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է իր հաճախակիացած խախտումներով և օրենքների անգրագետ մեկնություններով. Օմբուդսմեն’