‘Մուսինյան. Սերժ Սարգսյանի կողքին կանգնողները կհայտնվեն քաղաքական աղբանոցում (Տեսանյութ)’

1595

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Քառյակի ուժերի հետ համատեղ, ըստ էության, գնում է Քառյակի ձեւավորած օրակարգի իրականացման ուղղությամբ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Մուսինյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի  վերջին հարցազրույցում շատ հարցերի պատասխաններ սպառիչ կերպով տրվել են, եւ հասարակության ներսում, լրատվական վերլուծական շրջանակներում գոյություն ունեցող կասկածները փարատվել են: «ԲՀԿ-ն, ըստ էության, տեւական ժամանակ իր գործողություններով կանգնած է հասարակության, ժողովրդի կողքին: Եւ այստեղ պայմանական «այլընտրանք» ու «ընդդիմություն» բառերի խաղարկման փոխարեն՝ մենք կարող են հստակ արձանագրել, որ կանգնելով ընդդիմադիր ուժերի եւ հասարակության կողքին եւ պաշտպանելով նրա շահերը՝ ԲՀԿ-ն պայքարում է Սերժ Սարգսյանի վարչակարգի դեմ», — նշեց Արման Մուսինյանը:

Կոնգրեսի խոսնակը նշեց նաեւ, որ  այն քաղաքական ուժեը եւ անհատները, ովքեր առաջիկա գործընթացների ժամանակ «որեւէ պատրվակով կկանգնեն Սերժ Սարգյանի կողքին, կհայտնվեն քաղաքական աղբանոցում»:

«Նրանք, ովքեր կկանգնեն ժողովրդի կողքին, իրենք կլինեն արդեն Սերժ Սարգսյանի իշխանությունից ազատ Հայաստանում առաջատար քաղաքական ուժեր:  Լինելու է շատ հստակ բաժանում. կա՛մ Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի կողքին՝ պաշտպանելով նրա անձնական շահերը, կամ՝ Քառյակի եւ հասարակության կողքին՝ պաշտպանելով նրա շահերը», — ասաց Արման Մուսինյանը:

Նա նաեւ նշեց, թե շատ մեծ հավանականություն կա, որ Հայաստանում տեղի ունենան արտահերթ ընտրություններ: 

Մանրամասները՝ այստեղ

Նախորդ հոդվածը‘Աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունները’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Բաբկեն Արարքցյանի ծննդյան օրն է ‘