‘Մուսուլմանները դատապարտում են բռնությունը. #notinmyname’

1354

Աշխարհի մուսուլմանները դատապարտում են փարիզյան ահաբեկչությունները:  Արդեն մի քանի օր է՝ սոցիալական ցանցերում  #notinmyname (ո՛չ իմ անունից) կարգախոսով ֆլեշմոբ է անցկացվում:

Իսկ Փարիզի Հանրապետության հրապարակում մի երիտասարդ, աչքերը արաբական գլխաշորով կապած, միայնակ ակցիա է անցկացրել: Նա իր հետ բերել է երկու ցուցապաստառ, որոնց վրա գրված է եղել. «Ես մուսուլման եմ: Եվ ինձ ասում են, որ ես ահաբեկիչ եմ», և «Ես քեզ վստահում եմ, իսկ դու ինձ վստահո՞ւմ ես: Ուրեմն՝ գրկիր ինձ»:

Իսկ Պակիստանում հանրահայտ երգիծաբան դերասանների հրապարակած տեսահոլովակն արդեն երեք միլիոն դիտում է ունեցել. հինգ երիտասարդ մուսուլմաններ կոչ են անում իսլամի բոլոր հետևորդներին չհավասարեցնել այն ահաբեկիչներին, որոնք սպանում են կրոնի անունից, ապա հիշեցնում են, որ անցյալ տարի Պակիստանի դպրոցներից մեկում թալիբները առնվազն 130 երեխա սպանեցին: «Մենք ձեզ պես մարդիկ ենք, մենք նույնպիսի երազանքներ և հույսեր ունենք»: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Երեւանում նոր ՋԷԿ կկառուցվի ‘
Հաջորդ հոդվածը‘Օբամա. Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի Ասադի և սիրիական օրինակարգ կառավարության միջև’