‘Մտավորականը. Մամուլ’

1330

«Վլադիմիր Վլադիմիրովիչը ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի ականջները կքաշի, այլ հայ ժողովրդի` Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտության պատճառով»,- «Հայկական Ժամանակին» տված հարցազրույցում նման սարսափազդու կանխատեսում է արել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

Հայ ժողովրդի ականջները քաշելու` Վլադիմիր Վլադիմիրովիչի ցանկությունը մտավորականը բացատրել է նրանով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե նա շտապել է շնորհավորել Սերժ Սարգսյանին: Եվ ընդհանրապես, Ռազմիկ Դավոյանի հարցազրույցը չափազանց հետաքրքիր ելևէջներ է պարունակում: Օրինակ` թղթակցի հարցին` թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման անցած հինգ տարիները բավարար չե՞ն արդյոք` նրա գործունեությունը բացասական գնահատելու համար, Ռազմիկ Դավոյանը պատասխանել է. «Նախորդ հինգ տարիները նախորդ տասը տարիների հասցրած վերքերը ապաքինելու ժամանակ էր: Տասը տարիներ էլ ասում եմ, դրա մեջ մեկ-երկու տարում այնպիսի վնասներ են հասցվել մեր ժողովրդին, որ այդ վերքերը ապաքինելը սարսափելի դժվար էր…»: Սերժ Սարգսյանի պաշտոնավարած 5 տարիներին նախորդող 10 տարիները Ռ. Քոչարյանի պաշտոնավարության շրջանն է: Ի դեպ, Ռազմիկ Դավոյանը 4 տարի եղել է Ռոբերտ Քոչարյանի բազմաթիվ խորհրդականներից մեկը և երբևէ, ակնարկ անգամ չի արել այդ «վերքերի» մասին:

Նախորդ հոդվածը‘Մարզպետը խոստովանում է, որ ողջ վարչական ռեսուրսը ծառայեցվել է Սերժ Սարգսյանին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դասադուլ և դասի իրավունք. Մամուլ’