ՄՕԿ-ը հեռացրեց Ռուսաստանի ԱՕԿ-ին

263

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հեռացրել է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին մինչեւ նոր որոշում ընդունելը, հաղորդում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը։

Պատճառը Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների Օլիմպիական խորհուրդների, նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի ընդունումն է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի կազմում։

Նշվում է, որ ՄՕԿ-ը առանձին որոշումներով հնարավորություն կտա ռուսաստանցի մարզիկներին չեզոք կարգավիճակում մասնակցել 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերին։

Նախորդ հոդվածըՌոնալդուն շրջանցել է Հոլանդին և գլխավորել 2023 թվականի լավագույն ռմբարկուների ցուցակը
Հաջորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Նիկոլի օր առաջ հեռացումը հենց իրենք՝ երդվյալ արևմտամետները, պիտի պահանջեին