‘Մ.Սաակաշվիլի. Վրաստանի կառավարության միջազգային մեկուսացումը բխում է ՌԴ շահերից’

1064

Վրաստանի նոր կառավարությունը, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, միջազգային մեկուսացման է մատնվել, և դա բխում է Ռուսաստանի շահերից: Նման կարծիք է հայտնել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը: «Վրաստանի կառավարությունը, բացի հարևան երկրներ կատարած այցերից, ոչ մի լուրջ այց չի ունեցել,- ասել է Սաակաշվիլին և հավելել:- Եթե Վրաստանի կառավարությանը չհրավիրեն առաջատար եվրոպական երկրներ, ապա մենք կմնանք օկուպանտների հետ մեն-մենակ»: Սաակաշվիլին նաև հիշեցրել է, որ Վրաստանի նախագահ ընտրվելուց հետո ինքն առաջին երեք ամիսներին հանդիպել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական այլ երկրների ղեկավարության հետ:

Մինչդեռ նախօրեին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, անդրադառնալով արտասահմանյան այցերի խնդրին՝ հայտարարել էր, թե իրեն հրավիրում են տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ, սակայն ինքը գերադասում է նախ կարգուկանոն հաստատել սեփական երկրում: Նախորդ իշխանությունները, պնդել է Իվանիշվիլին, մշտապես հաշիվ էին տալիս Արևմուտքին, մինչդեռ նոր իշխանությունները ջանում են Վրաստանի ներսում կարգավորել գործերը , փոխանցում է rbc.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘«Թրաշալի քառյակի» դեգերումները ՀՀՇ-ում եւ ՀՀՇ-ից դուրս’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Հետընտրական հետգրություններ’