‘Մ. Սահակաշվիլի. 2-3 տարի անց Վրաստանում գործազրկություն չի լինի’

1065

Սեպտեմբերի 12-ին Թբիլիսիում հանդիպելով վերապատրաստման դասընթացներ անցած մանկավարժների հետ՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խոստացել է, որ առաջիկա  2-3 տարում լիովին կլուծի գործազրկության հարցը: Նախագահի խոսքերով՝ կառավարության խնդիրը կրթության որակի բարձրացումն է, ինչպես նաև մանկավարժների համար լավագույն պայմանների ապահովումը: <Մեր նպատակը մակարդակը բարձրացնելն է: Մի վախեցեք նրանցից, ովքեր սպառնում են ձերբակալել մանկավարժներին և բանտերից ազատ արձակել հանցագործներին: Դրանք անլուրջ խոսակցություններ են: Մեր ժողովուրդը սիրում է իր մանկավարժներին և գնահատում է նրանց>,- հայտարարել է Սահակաշվիլին:

Լուսանկարը՝ Վրաստանի նախագահի պաշտոնական կայքի

Նախորդ հոդվածը‘Բիգ Բեն-ը վերանվանվեց’
Հաջորդ հոդվածը‘Կարաչիում զոհերի թիվը հասել է 289-ի’