Մ-16 ԱԱ․ Օհանյանը հաղթել է ադրբեջանցի Թալիբովին եւ երկրորդն է

303

Ռումինիայում անցկացվող շախմատի մինչեւ 16 տարեկանների աշխարհի առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Էմին Օհանյանը սեւ ֆիգուրներով պարտության է մատնել ադրբեջանցի Շիրօգլան Թալիբովին եւ 6,5 միավորով երկրորդ տեղում է։

Միանձնյա առաջատարը Ֆրանսիայի ներկայացուցիչ Թիմոտ Ռազաֆինդրատսիման է, որը վաստակել է 7 միավոր։

Հիշեցնենք, որ աղջիկների մինչեւ 18 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի չեմպիոն, ազգային հավաքականի շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը 8-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով մրցել էր ադրբեջանցի Այան Ալահվերդիեւայի հետ եւ հաղթանակ տարել 35-րդ քայլին։

Մարիամ Մկրտչյանը 8 անընդմեջ հաղթանակից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1,5 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող հնդիկ Ս․ Կանիշկայից։

Առաջնության ավարտին մնացել է 3 տուր։

Նախորդ հոդվածըԱԳՆ․ ԵՄ-ն փորձում է Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից
Հաջորդ հոդվածըՀակառակորդի ագրեսիայի մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է․ ՊՆ