ԱԳՆ․ ԵՄ-ն փորձում է Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից

321

Եվրամիությունում նույնիսկ չեն թաքցնում, որ խնդիր են դրել Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից, հայտարարել է ռուսաստանյան արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

Բրյուսելի փորձերը՝ խցկվել Բաքվի և Երևանի հետ Մոսկվայի եռակողմ աշխատանքի մեջ, տեղի է ունենում Ռուսաստանի դեմ Արևմուտքի սանձազերծած պատժամիջոցների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեղ աշխատանքը դադարեցնելու ֆոնին, նշել է Գոնչարը։

«Դրանք աշխարհաքաղաքական խաղեր են՝ զրոյական արդյունքով, որին մենք չենք մասնակցում։ Մենք ամեն օր զբաղված ենք պրակտիկ աշխատանքով, որը հիմնվում է մեր առաջնորդների և արտաքին գործերի նախարարների հետ ուղիղ շփումների, մեր երկրների պատմական մտերմության, շահերի փոխկապակցվածության վրա և միտված է մեր տարածաշրջանում ավելի անվտանգ և բարեհաջող ապագա կառուցելուն»,- նշել է դիվանագետը։

Մոսկվան սերտ կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ և բոլոր միջոցները ձեռք է առնում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ, եզրափակել է Գոնչարը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ Մոսկվան կօգնի խաղաղ գործընթաց իրականացնելու հարցում
Հաջորդ հոդվածըՄ-16 ԱԱ․ Օհանյանը հաղթել է ադրբեջանցի Թալիբովին եւ երկրորդն է