‘Մ19 Եվրո-2019. Իսպանիայի հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն’

1192

Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակչի շրջանակում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Իսպանիայի ընտրանին 2:0 հաշվով առավելության հասավ գործող չեմպիոն Պորտուգալիայի նկատմամբ:

Խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացել է Ֆերան Տոռեսը: Երիտասարդ խաղացողը 51-րդ րոպեին ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ իր հաշվին դուբլ գրանցելով:

Այսպիսով, իսպանացիները 4 տարի անց կրկին նվաճում են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, այդ թվում ռեկորդային 8-րդ անգամ:

Պորտուգալիա — Իսպանիա՝ 0:2

Նախորդ հոդվածը‘Բրիտանացի բռնցքամարտիկը կարող է որակազրկվել 4 տարով’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ն համաձայն է Նեյմարին փոխանակել «Բարսելոնայի» 2 խաղացողների հետ’