‘Յայա Տուրեն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան եւ կսկսի մարզչական գործունեություն’

997

«Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող Յայա Տուրեն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։ 35-ամյա կոտդիվուարցին ստացել է մարզիչի արտոնագիր եւ ամռանը կսկսի մարզչական գործունեություն։ Այդ մասին հայտնել է Տուրեի մենեջեր Դմիտրի Սելյուկը Sport24-ին։

Յայա Տուրեն դեկտեմբերին խզել էր պայմանագիրը հունական «Օլիմպիակոսի» հետ։ Անցած ամռանը ֆուտբոլիստը ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ անգլիական «Մանչեսթեր Սիթիում» 8 տարի խաղալուց հետո: «Օլիմպիակոսում» Յայա Տուրեն խաղացել էր նաեւ 2005-2006 թվականներին:

Կարիերայի ընթացքում Տուրեն ներկայացրել է նաեւ «Մոնակոն», Դոնեցկի «Մետալուրգը», բելգիական «Բեւերենը»: Նա չորս անգամ ճանաչվել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ: 2015-ին Կոտ դ՝Իվուարի հավաքականի հետ դարձել է Աֆրիկայի չեմպիոն:

Նախորդ հոդվածը‘Մադրիդ․ Նադալն ուժեղ էր Վավրինկայից՝ 6:1, 6:2’
Հաջորդ հոդվածը‘Մինո Ռայոլան ժամանել է Բարսելոնա’