‘Մադրիդ․ Նադալն ուժեղ էր Վավրինկայից՝ 6:1, 6:2’

964

Մադրիդում ընթացող թենիսի «Մասթերս» մրցաշարում աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը քառորդ եզրափակիչում մրցել է շվեյցարացի Սթեն Վավրինկայի հետ եւ առավելության է հասել 1 ժամ 8 րոպեում՝ 6:1, 6:2։

Madrid Mutua Open-ի եզրափակիչի ուղեգրի համար Նադալը կհանդիպի հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ, որը պարտության է մատնել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։

Մյուս կիսաեզրափակիչում կմրցեն ավստրիացի Դոմինիկ Տիմը եւ աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը։

Նախորդ հոդվածը‘Միհրան Հարությունյան. Ցանկանում եմ բոլորին ցույց տալ, որ իմ քաշային կարգում առաջինն եմ’
Հաջորդ հոդվածը‘Յայա Տուրեն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան եւ կսկսի մարզչական գործունեություն’