‘Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել’

805

Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ նոր իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել: Այդ մասին, BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:

Նրա խոսքով, հետախուզմամբ զբաղվում է առանձին օպերատիվ ստորաբաժանում:

Հետախուզում է հայտարարվել նաեւ նախկին ՆԳ նախարար Զախարչենկոյի նկատմամբ, որին Յանուկովիչի հետ միասին կասկածում են զանգվածային սպանություններ կազմակերպելու մեջ:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է Յանուկովիչի` ՌԴ սահմանը հատելու մասին տեղեկությունները:

 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունն ընթացքի մեջ է’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ից պոլիկլինիկական մի շարք ծառայություններ վճարովի կդառնան ‘