‘Տիգրան Սարգսյան. Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունն ընթացքի մեջ է’

2574

Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը չի դադարեցվել, այն ընթացքի մեջ է, iLur.am-իհարցին ի պատասխան հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է, իսպանական ընկերությունը, որն իրականացնում է շինարարական աշխատանքները, իրենց տեխնիկական պահանջների համապատասխան կսկսի աշխատանքներն այն պահից, երբ մասնագետները կտան դրական եզրակացություն, որ արդեն կարող են այդ աշխատանքները իրականացնել: Այս պահի դրությամբ որեւիցե խոչընդոտ ֆինանսական գոյություն չունի, որպեսզի շինարարությունը նորմալ ընթանա եւ որեւիցե սահմանակումներ  ֆիինանսավորման առումով մենք չունենք», — ասաց Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ասիական զարգացման բանկի մոնիթորինգային խմբի ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ մայրուղու շինարարությունը նախորդ նոյեմբերից ի վեր դադարեցված է, եւ ընդհանրապես, «ծրագիրը կարելի է ձախողված համարել»:

 

Նախորդ հոդվածը‘Ա. Միլլեր. Հայաստանի գազաֆիկացման մակարդակը նախանձելի է ՌԴ շատ սուբյեկտների համար’
Հաջորդ հոդվածը‘Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել’