‘Յենս Լեման. «Բեյլի և Օզիլի միջև 50 միլիոն եվրոյի տարբերություն չկա»’

721

«Արսենալի» և Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» և «Արսենալի» կիսապաշտպանների` Գարեթ Բեյլի և Մեսութ Օզիլի միջև 50 միլիոն եվրոյի տարբերություն չկա: ««Արսենալը» իրականում շատ մեծ գումար է վճարել Մեսութ Օզիլի համար, իսկ Օզիլի տրանսֆերի նման մեծ գնի պատճառն այն էր, որ Մադրիդի «Ռեալը» շատ մեծ գումար էր վճարել Բեյլի համար: Կարծում եմ` ոչ ոք այդքան չարժե։ Օզիլի գործարքն ավելի լավն է։ Ես այս երկու խաղացողների միջեւ 50 միլիոն եվրոյի տարբերություն չեմ տեսնում»,- նշել է Լեմանը:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. «Ձեռքերով մի խոսա, դու Վալդիս Պելշը չես»’
Հաջորդ հոդվածը‘Այրվել է թոնրատուն’