‘Յոհան Կրոյֆ. «Բարսելոնայի» դարաշրջանի ավարտի մասին խոսակցությունները փուչ են’

1104

«Բարսելոնայի» նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը հայտարարել է, որ թիմի դարաշրջանի ավարտի խոսակցությունները որեւէ հիմք չունեն:

«Բարսելոնայի» դարաշրջանի ոչ մի ավարտ էլ չկա. դա ինչ որ մեկի կողմից ասած հիմարություն է, որը հետո տարածվել է: Պարզապես խնդիրն այն է, որ ակումբի ղեկավարությունը որոշ սխալներ է թույլ տվել: Նման բան պատահում է: Բայց դարաշրջանի ոչ մի ավարտի մասին խոսք լինել անգամ չի կարող:

«Բավարիայից» երկու հանդիպումների արդյունքում 0:7 հաշվով պարտությունը լուրջ պրոբլեմ եւ պետք է ամեն ինչ մանրազնին վերլուծել: Պետք է հասկանալ, թե ինչու այժմ չի աշխատում այն, ինչ աշխատում էր նախկինում»,- ասել է Կրոյֆը: 

Նախորդ հոդվածը‘Ինքնասպանություն քարոզելու հարցում առաջատարը «ВКонтакте»-ն է’
Հաջորդ հոդվածը‘«Առաքելությունը» ԲՀԿ-ին և «Բարև Երևանին» կոչ է անում հրաժարվել մանդատներից’