‘Ինքնասպանություն քարոզելու հարցում առաջատարը «ВКонтакте»-ն է’

1612

Համացանցում  ինքնասպանությունը քարոզելու հարցում առաջատարը «ВКонтакте» սոցիալական ցանցն է: Այդ մասին են վկայում սոցիալական մեդիաների մոնիթորինգով զբաղվող «Интегрум» ընկերության հետազոտության արդյունքները: «Ինքնասպանությունների մասին լուրերի քանակով առաջատարը «ВКонтакте» սոցիալական ցանցն է, երկրորդ տեղում Twitter-ն է, երրորդում՝ YouTube-ը: Ամենաքիչն այս թեման շոշափվում է բլոգոլորտում՝ Livejournal, BlwgSpot, Mail.ru և այլն»:

«ВКонтакте»-ին բաժին է ընկնում ինքնասպանությունների վերաբերյալ լուրերի 66 %-ը, այն դեպքում, երբ Twitter-ին և YouTube-ին՝ համապատասխանաբար՝ 18 % և 7 %: Բացի այդ՝  «Интегрум»-ը «ВКонтакте»-ում հաշվել է ինքնասպանության վերաբերյալ 1340 հաղորդագրություն:

Մինչդեռ ապրիլին Роспотребнадзор-ը  հայտարարել էր, թե սուիցիդ քարոզելու հարցում առաջատարը Google-ն ու YouTube-ն են, փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Բարև Երևանը» մտադիր է զանգվածաբար բողոքարկել քվեարկության արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Յոհան Կրոյֆ. «Բարսելոնայի» դարաշրջանի ավարտի մասին խոսակցությունները փուչ են’